Շոտլանդիայում մեկամյա երեխայի մայրը նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ գազավորված ըմպելիքը, որը համարվում է վնասակար, կարող է փրկել իր երեխային մահից:
Էմի Ռոուզ Տոդը ծնվել է ժամկետից 8 շաբաթ շուտ: Երեխան մահացու արատով է ծնվել: Նրա կերակրափողը միացած է ոչ թե ստամոքսին, այլ՝ թոքերին: Այդ պատճառով էլ երեխայի մոտ սնունդը հաճախ ընկնում է կոկորդի սխալ հատվածներ և առաջացնում ուժեղ հազ:
Նմանատիպ մի պահի էլ երեխայի մայրը' տեսնելով, որ ջուրը չի օգնում, իսկ հիվանդանոց երեխային չի հասցնի' փոքրիկին խմեցնում է սեղանի վրա դրված «Կոկա-Կոլա»-ն: Գազավորված ըմպելիքը խմելուց հետո' երեխան դադարում է հազալ: Դեպքից հետո Ամանդան պարբերաբար օգտագործում է նոր միջոցը: Նրա խոսքերով' ըմպելիքի մի փոքրիկ կումն էլ բավական է լինում երեխային՝ ազատելու կոկորդում մնացած ուտելիքից: Սնունդը քայքայվում է, իսկ գազի պղպջակները կոկորդում մնացած սնունդի մնացորդները հրում են կերակրափող: