Իտալացի տաղանդավոր տենոր Անդրեա Բոչելիի պատվին երկնային մարմին է անվանակոչվել, նշում է Tert.am-ը՝ հղում տալով Euromag-ին։
Բոչելիի պատվին, մասնավորապես, անվանակոչվել է Արեգակնային համակարգի աստերոիդներից մեկը, որը Երկրից գտնվում է 237 մլն կմ հեռավորության վրա։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի լրանում է Գալիլեո Գալիլեյի «Արևային հետքերի մասին նամակներ» աշխատության հրատարակման հոբելյանական 400-ամյակը՝ մի խումբ աստղագետներ որոշել են Արևի շուրջ պտտվող մարմիններից մեկն անվանել հենց իտալացի տենորի պատվին։
Այս մասին հայտարարվել է Բոչելիի հարազատ Լայատիկոյում, որտեղ այս օրերին ընթանում են տենորի համերգի նախապատրաստական աշխատանքները։