Մանրածախ առևտրով զբաղվող բրիտանական Maplin ընկերությունն առաջինը կլինի աշխարհում, որը կվաճառի տնային օգտագործման համար նախատեսված 3D տպիչներ, տեղեկացնում է Tert.am-ը՝ հղում տալով The Telegraph-ին։
Velleman K8200-ի գինը 810 եվրո է. սարքը հնարավորություն է տալիս օգտատիրոջը տպել ցանկացած բան, որի մակերեսը փոքր կլինի 20 խորանարդ սանտիմետրից։ Օրինակ, եթե օգտատերը ցանկանում է բջջայինի նոր պատյան կամ էլ, օրինակ, կորել է շախմատի քարերից որևէ մեկը, ապա շատ հեշտությամբ կարելի է դրանք տպել։
Նախքան այս, եռաչափ տպիչներ վաճառվել են միայն տեխնոլոգիական ընկերություններին, բայց ոչ շարքային քաղաքացիներին։ 3D տպիչը, հիմնվելով համակարգչով գծագրված վիրտուալ մոդելի վրա, պլաստմասսայե 0.5մմ հաստությամբ շերտերն իրար վրա դնելով ստեղծում է տվյալ նմուշը։ Օրինակ՝ բջջայինի պատյանը պատրաստելու համար պահանջվում է ընդամենը 30 րոպե։