Բրազիլացի ֆանկ-երաժիշտ և կատարող Դանիել Պելեգրինին, ով հայտնի է որպես MC Daleste, մահացու հրազենային վնասվածք է ստացել իր համերգի ժամանակ. հայտնում է Лента.ру-ն:

Պելեգրինիի սպանության գործով ձերբակալվածներ դեռ չկան: Սպանության դրդապատճառները նույնպես հայտնի չեն:

Ականատեսները համացանցում տեղադրել են համերգի իրադարձությունների տեսանյութը: