
Երկրագնդի ամենախոր վայրը Չելլենջեր ավազանն է, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի Մարիանայի խրամատի հարավ-արևմտյան մասում: Դրա խորությունը կազմում է 11 034 մետր: Եթե այդ ավազանի մեջ տեղադրենք Էվերեստ (Ջոմոլունգմա) սարը, ապա դրա ամենաբարձր գագաթը դեռ երկու կիլոմետրից ավել կմնա ջրի տակ:
Օվկիանոսյան հատակի ամենախորը վայրերի առաջին տասնյակում գտնվելով՝ Չելլենջեր ավազանին հաջորդում են.
- Աստպետ –III ավազանը (Տոնգա խրամատ, Խաղաղ օվկիանոս) – առավելագույն խորությունը՝ 10 882 մետր.
- Ասպետ ավազանը (Կուրիլո-Կամչատյան խրամատ, Խաղաղ օվկիանոս) – 10 542 մետր.
- Կեյպ-Ջոնսոն ավազանը (Ֆիլիպպինյան խրամատ, Խաղաղ օվկիանոս) – 10 497 մետր.
- Քերմադեկ ավազանը (Խաղաղ օվկիանոս) – 10 047 մետր.
- Նամպա ավազանը (Իդզու-Ոգասավար խրամատ, Խաղաղ օվկիանոս) – 9984 մետր.
- Միլոուկի ավազանը (Պուերտո-Ռիկո խրամատ, Ատլանտյան օվկիանոս) – 9200 մետր.
- Արգո ավազանը (Հյուսիսային Նովոգեբրիդյան խրամատ, Խաղաղ օվկիանոս) – 9165 մետր.
- Պլենետ ավազանը (Նորաբրիտանյան խրամատ, Խաղաղ օվկիանոս) – 9140 մետր.
- Մետեոր ավազանը (Ատլանտյան օվկիանոս) – 8264 մետր: