Ղրիմի արևմտյան լողափնյա շրջանում 1944-ին անհետացած խորհրդային սուզանավ է հայտնաբերվել, տեղեկացնում է Tert.am-ը՝ հղում տալով Газета.Ru-ին, որն էլ վկայակոչում է ИТАР-ТАСС-ին:
Ստորջրյա ուսումնասիրությունների Սևծովյան կենտրոնի ջրասույզների նախնական տվյալների համաձայն՝ սուզանավը խորտակվել է աննշան վնասվածքներ ստանալով: Մասնագետները չեն բացառում, որ հնարավոր կլինի այն բարձրացնել ծովի հատակից:
Щ-216 սուզանավը հայտնաբերվել է 52 մետր խորության վրա: