We Are Social գործակալության վերլուծաբանների հետազոտությունը ցույց է տվել, որ iPhone 5 սմարթֆոնի օգտատերերն այլ սմարթֆոնների օգտատերերից ավելի հաճախ են այն համարում զզվելի և ատելի, գրում է Tert.am-ը՝ հղում տալով Корреспондент-ին։

Apple ընկերության սմարթֆոնի յուրաքանչյուր 5-րդ օգտագործողը դժգոհ է այդ հեռախոսից։ Հետազոտության ընթացքում վերլուծվել են սոցկայքերում, բլոգներում և ֆորումներում վերջին շրջանի նոր 4 հեռախոսների մասին թողած արձագանքները՝ iPhone 5՝ Apple-ից, Samsung Galaxy S4, BlackBerry Z10 և Nokia Lumia 920։

Ամենաքիչ բողոքները ստացել է Samsung Galaxy S4 հեռախոսը՝ ընդամենը 11%, 2-րդ տեղում է Lumia 920-ը՝ 15%, BlackBerry Z10-ը ստացել է 18% բացասական արձագանք և, իհարկե, iPhone 5-ը՝ 20%։

iPhone 5-ի դեմ հիմնական բողոքները կապված են նախորդ տարբերակների համեմատ նորությունների բացակայության և անորակ քարտեզային հավելվածի հետ։ Բողոքներ են եղել նաև կապված լուսանկարների որակի, ինչպես նաև պատյանի ծածկույթի հետ, որը շատ արագ մաքրվել է։