Ամռան հանգիստը ծնողները նախընտրում են անցկացնելերեխաների հետ: Հաշվի առնելով, որ նրանցից շատերըպատրաստվում են ծով գնա, Panorama.am-ը լսել ուընթերցողներին է փոխանցում մանկաբույժիխորհուրդները' օդափոխության, ջրի ու սննդիփոփոխության վատ հետևանքներից խուսափելու համար:
Մինչև 3 տարեկան երեխաներին ընդհանրապես խորհուրդչի տրվում ծովափ տանել, իսկ մինչև 1 տարեկանօդափոխություն, երկրից դուրս տանել ընդհանրապես չիկարելի: Ասաց թիվ 2 բուժմիավորում պոլիկլինիկայիմանկաբույժ Զարինե Կոջոյանը:
Ավելի բարձր տարիքի երեխաներին ծով տանելու դեպքումօդափոխության խնդիրներից խուսափելու համարմասնագետը խորհուրդ է տալիս երեխաներին կարճժամանակով դուրս տանել' առավոտյան ու երեկոյան ժամերին:
«Առավոտյան ժամերին' 7-11-ը, և երեկոյան' ժամը 18-ից հետո, որպեսզի արևի ուղիղ ճառագայթներից խուսափեն»,-ասացԿոջոյանը:
Չարևահարվելու համար մասնագետը խորհուրդ է տալիս անպայման պաշտպանիչ, մանկական կրեմներ օգտագործել:
Անցած տարիներին երեխաների հետ ծովափ գնացած ծնողներից շատերը դժգոհում էին, որ երեխաները հրաժարվել են ուտելիքից,աղիների հետ կապված խնդիրներ են առաջացել:
Դրանից խուսափելու համար մանկաբույժը խորհուրդ է տալիս ծնողներին տարաներով իրենց հետ տանել այն ջրից, որը միշտերեխան խմել է: Ինչ վերաբերում է ուտելիքին, ապա նախընտրելի է երեխայի համար սնունդ պատրաստել տնային պայմաններում:
«Էկզոտիկ մրգեր, ձկնատեսակներ խորհուրդ չի տրվում»,-ասաց Զ. Կոջոյանը: