Ամերիկացի գիտնականների կողմից կատարվել են ուսումնասիրություններ, որոնց մասնակցել են 70-93 տարեկան 926 մեծահասակներ: Նրանցից 109-ի մոտ (12 %) առկա էր կոգնիտիվային խախտում' հիշողության, ճանաչողական գորժառույթների և մտավոր աշխտաունակության թուլացում:
Ուսումնասիրության բոլոր մասնակիցները պատասխանել են այն հարցերին, որոնք թույլ են տվել գնահատել հարցմանը նախորդած նրանց մտավոր ակտիվությունը, ինչպես նաև' տարվա ընթացքում նրանց կենսակերպը:Այդ թվում' տարեցները պետք է նկարագրեին իրենց ֆիզիկական ակտիվությունը և օգտագործած կալորիաների քանակը: Մասնակիցների շրջանում, ովքեր օգտվել են համակարգչից և կատարել են ֆիզիկական վարժություններ, ճանաչողական ունակություններն ավելի լավ էին, իսկ հիշողության կորուստն ավելի պակաս, քան նրանց մոտ, ովքեր խուսափել էին սպորտով և համակարգչով զբաղվելուց: