«Քաղաքում» սերիալում Կարբիտին մարմնավորող Մովսես Նիկողոսյանը չի սիրում շատ խոսել, սակայն «Ես»ը կարողացավ նրանից մի շարք հարցերի պատասխաններ կորզել :) Այս կերպարը Մովսեսի սերիալային առաջին դերն է, իսկ մինչ այդ նա խաղացել է տասից ավելի ներկայացումներում' «Երեք գրոշանոց օպերա», «Սալեմի վհուկները», «Քո կյանքի ժամերը» և այլն, ինչպես նաև բեմադրություններ է արել, օրինակ, «Ոտքի դատարանն է գալիս»:
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի