Եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է գրավել աղջկան: 12 օգտակար խորհուրդ սիրելի տղաներին:

1. Համեմատիր նրան ուրիշների հետ

Նրան հյուր ես գնում: Նա քեզ իր խոհարարական հրաշքներով է հյուրասիրում, ինչը համտեսելով արտաբերում ես հետևյալ արտահայտություններից մեկը. «Ի՞նչ է սա», «Ինչ տարօրինակ համ է…», «Կարծում եմ' այստեղ մի բան պակաս է…» և որ ամենալավն է' «Իսկ մայրիկս ավելի լավ է պատրաստում»:

2. Խոսում ես նրա թերությունների մասին

Երբ խոսում ես աղջկա թերությունների մասին («Որտե՞ղ է գոտկատեղդ», «Երբեք չե՞ս մտածել քթի վիրահատության մասին», «Ա՜յ քեզ հսկայական հետույք…»), նա իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Ավելի լավ բան չես կարող ասել:

3. Բարձրաձայն երազիր այլ աղջկա մասին

Երբ համբուրվում ես նրա հետ, ասա նրան, որ նրա փոխարեն պատկերացնում ես, ասենք, Անջելինա Ջոլիին:

4. Եղիր վատագույն եսասերը

Հաշվի մի նստիր նրա ցանկությունների հետ, չէ՞ որ քոնը քեզ լրիվ բավարար է: Համոզիր նրան անել այն, ինչ ուզում ես, իսկ երբ նա որևէ ցանկություն հայտնի, արհամարհիր կամ սկսիր բարձրաձայն բղավել ու այս ու այն կողմ վազել:

5. Ավելի շատ տղամարդկություն

Չէ՞ որ իսկական մաչո ես: Օրինակ' ինչու՞ ամեն օր սափրվել: Շաբաթական մի անգամը լրիվ բավարար է: Իսկ ամեն օր լողանում են միայն հոգեկան հիվանդները: Եվ քեզ շատ է դուր գալիս մաշված սվիտերդ, որ տատիկդ է գործել քեզ համար: Իսկ այս ջինսերն արդեն երկու տարի անընդմեջ հագնում ես:

6. Մի զանգիր նրան

Երբեք մի զանգիր նրան, անգամ որպեսզի հարցնես, թե ինչպես է իրեն զգում, կամ թե կենդանի է արդյոք, թե ոչ: Տարիներով մի զանգիր նրան: Թող ինքը զանգի, եթե պետք է: Իսկ եթե նա ինքը զանգահարի, ապա ասա, որ անհամբեր նրա զանգին էիր սպասում, քանի որ հեռախոսումդ փող չունես:

7. Ամեն հարմար առիթի դեպքում դավաճանիր նրան

Չէ՞ որ դու հասուն արու ես, միասերությունը քեզ համար չէ: Քո սրբազան առաքելությունը ազգի ծնելիության մակարդակը բարձրացնելն է:

8. Մի պայքարիր վնասակար սովորությունների դեմ

Դա քո անհատականության մի մասն է: Այդ պատճառով ավելի հաճախ հարբիր խոզի պես, ընդունիր թմրանյութեր և դարձիր ՁԻԱՀ վարակակիր: Ասա նրան. «Մռութ, ես սիրում եմ սուր զգացողություններ, առանց դրա կյանքն անիմաստ է, ծխե՞ս»:

9. Եղիր նրա ժլատ ասպետը

Ինչու՞ նվիրես նրան ծաղիկներ: Միևնույն է' վաղը թոշնելու են: Իսկ շոկոլադը վնաս է կազմվածքին: Եվ ընդհանրապես, աղջիկներին նվերներ են տալիս միայն «հարիֆները», իսկ դու կարգին տղա ես, ամոթ է, չէ՞:

10. Խաղեր խաղա

Դուրս մի արի Facebook-ի և Одноклассники-ի խաղերից: Աղջիկը կսպասի, իսկ կովերին կթելը կամ հերթական առաջադրանքը կատարելը չեն սպասի:

11. Եղիր նյութապաշտ

Ոչ մեկին թույլ մի տուր դիպչել անձնական իրերիդ' հեռախոսիդ, համակարգչիդ, ավտոմեքենայիդ: Բղավիր, եթե հակառակն է պատահում: Ապա սկսիր արտասվել:

12. Կասկածիր նրա խելքի առկայության վրա

Միշտ սովորեցրու նրան, թե որն է ճիշտը, որը' սխալը: Ասա նրան, որ կյանքն այն չէ, ինչ նա պատկերացնում է:

Եթե հետևես բոլոր խորհուրդներին կամ դրանցից գոնե մեկին, ապա ցանկացած աղջիկ քոնը կլինի: