21-րդ դարի առաջին տասնամյակին ամենաշոգ եղանակն է գրանցվել 1850-ից սկսված սիստեմատիկ դիտարկումների արդյունքում, իսկ տաքացումը շարունակվում է, տեղեկացնում է Tert.am-ը` հղում տալով Lenta.ru-ին, որն էլ իր հերթին հղում է տալիս Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությանը (ՀՕԿ):
«Տասնամյակը կլիմայի փոփոխությունները գնահատելու մինիմալ ժամանակաշրջանն է: ՀՕԿ-ի հաշվետվության համաձայն՝ գլոբալ տաքացումն արագացել է 40 տարով: Ջերմոցային գազերի աճող կոնցենտրացիան փոխում է կլիման, ինչը լուրջ ազդեցություն կարող է թողնել նույնիսկ օվկիանոսների վրա, քանի որ բարձրանում է ոչ միայն ջրի ջերմաստիճանը, այլև ածխաթթու գազի պարունակությունը ջրում»,-ասվում է հաշվետվության մեջ:
21-րդ դարի առաջին տասնամյակում միջին ջերմաստիճանը կազմել է 14.47 աստիճան Ցելսիուսի սանդղակով, ինչը 0.21 աստիճանով բարձր է 1991-2000 թթ-ի հետ համեմատած:
Գլոբալ տաքացման պատճառը մարդու գործունեության հետևանքով մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի բարձրացումն է: