Մի՛ չարացեք աշխարհի վրա: Սիրեցեք կյանքը, մարդկանց, կենդանիներին, բնությունը: Զայրույթը, նախանձը, չկամությունն ու մշտապես դժգոհելու սովորությունը ոչ միայն ծերացնում են օրգանիզմը, այլև կարճացնում կյանքի տևողությունը: Մինդեռ սիրահարված, սիրով լեցուն, բարի գործ կատարող մարդու օրգանիզմում արտադրվում է էնդորֆին հորմոնը, որը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը' պայքարելով սթրեսների, բազմաթիվ հիվանդությունների դեմ:
Օգտակար է քնել զով սենյակում (մոտավորապես 17-18˚C):
Արտահայտե՛ք զգացմունքները: Ինքնամփոփ մարդն ավելի շատ է հակված բազմաթիվ, հատկապես սիրտ-անոթային և նյարդային համակարգի հիվանդությունների:
Շաբաթը գոնե 1 անգամ բեռնաթափման օր կազմակերպեք: Դա կօգնի մաքրել օրգանիզմը կուտակված խարամներից և թույլ կտա, որպեսզի բջիջներն արագ վերականգնվեն:
Մարզե՛ք հիշողությունը, փորձեք ստեղծագործել: Բնության հետ մշտապես կապի մեջ եղեք' զբաղվեք այգեգործությամբ, կենդանի պահեք, ծաղիկներ աճեցրեք և այլն: