Արդեն երեք տարի է ATV հեռուստաընկերության եթերում է «Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուն: ArmStar.am-ը զրուցեց հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանի հետ' մանրամասնելու հաղորդման ընթացքում բարձրացրած պատմությունների ու իրողությունների մասին:

««Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուն ATV հեռուստաընկերության եթերում է 2010 թվականի դեկտեմբերի 13-ից: Հեռուստաընկերության նոր եթերաշրջանն էր այդ ժամանակ և Ամանորի նախաշեմին հաղորդումը մտավ եթեր»,-մեզ հետ զրույցում նշեց Հրաչը: «Ի սկզբանե նախատեսված պլանի համաձայն, հաղորդաշարը գործում է մինչ օրս: Առաջին թեման, որ բարձրացրել ենք մեր տաղավարում եղել է «կյանքն ավտոտնակում» թեման: Մի կնոջ պատմություն էր, ում անունը Գայանե էր: Նա որոշակի խնդիրների պատճառով հայտնվել էր ավտոտնակում ու ստիպված էր իր երեխային մեծացնել ավտոտնակում: Դա էր մեր անդրանիկ թողարկան նյութը»:

Շարունակությունը՝ այստեղ: