Կյանքում գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ ձեր հարաբերությունները սառել են, կարծես երբեք ոչինչ չի էլ եղել, արդեն երկար ժամանակ է ինչ չեք շփվում իրար հետ: Իսկ ՛՛ինչո՞ւ՛՛ հարցի պատասխանը երկուսդ էլ չունեք:

Կամ, պարզապես, ամենի ինչ սովորական է դարձել գրկախառնություները, համբույրները, չկա յուրօրինակություն, նորություն, թարմություն: Չեք զգում միմյանց, մի՞թե էլ չեք սիրում, կամ գուցե դա սեր էլ չի եղել սովորական կապվածություն, հասարակ ձգողական ուժ, որ լինում է կնոջ և տղամարդու միջև. դժվար է ասել:

Դուք պարզապես հոգնել եք իրարից ասում են ձեր ընկերները: Ո՛չ, ոչ թե իրարից, այլ շարունակ կրկնվող առօրյաից: Մի՛ զարմացիր, մարդու բնույթն է այդպիսին: Նա միշտ թարմություն է ուզում:

Ոչ բոլորին է սակայն հաջողվում իրենց հարաբերությունների այս ճգնաժամը հաղթահարել: Բազմաթիվ զույգեր ընտրում են իրարից հեռանալու և միմյանց մոռանալու տարբերակը: Շատ քչերն են հասկանում, որ ժամանակավոր ճգնաժամը կարելի է հաղթահարել, իհարկե, եթե սիրում ես:

Եվ եթե դեռ մտածում ես, որ այդպես շարունակվելու դեպքում նրան կկորցնես , ուրեմն դեռ ամեն ինչ կորած չէ: Կարող ես փրկել ձեր հարաբերություները նրանց մեջ բազմազանություն մտցնելով: