Հետաքրքրաշարժ ու արտասովոր խաղի սիրահարներն անպայման կհավանեն այս յուրօրինակ ուլունքաշարը, որը ներկայացրել է BBC-ի ներկայացուցիչ Սթիվ Մոուլդը, գրում է Tert.am-ը՝ հղում տալով yahoo.com-ին:

YouTube տեսահոսթինգում տեղադրված տեսանյութը ցուցադրում է, թե ինչպես են այս տարօրինակ ուլունքահատիկները, որ հայտնի են նաև Նյուտոնի ուլունքներ անունով, ինքնուրույն հյուսվում և հանգուցվում:

Իրար միացված ուլունքահատիկները ինքնուրույն են փոխակերպության ենթարկվում. անհրաժեշտ է միայն ծայրից քաշել այն: