«Դուք երևի շատ եք լսել տարբեր պատմություններ հայտնի աստղերի մասին, ովքեր մահացել են թմրամիջոցների շատ չափաբաժիններից: Շատ հանրահայտ մարդիկ՝ տաղանդավոր երգիչներ, երաժիշտներ, կինոդերասաններ, մոդելներ, զրկվել են իրենց կյանքից թմրանյութերի չարաշահումից»-գրում է Galatv.am-ը:
Ներկայացնում ենք հանրահայտ մարդկանց ցուցակ, ովքեր մահացել են թմրամիջոցներից:
• Մայքլ Ջեքսոն
Փոփ-արքա, մարդ, ով կարողացավ աշխարհը փոխել իր պարով: Երգիչ, ով իր երաժշտական կարիերայի ընթացքում ունեցել է և վերելքներ, և անկումներ: Մահացել է թմրանյութի մեծ չափաբաժնից: Սակայն հետաքննությունից հետո ձերբակալվեց նրա բժիշկը, և կա վարկած, որ նրան սպանել են:
• Էմմի Ուայնհաուզ
Հիասքանչ երգչուհի և բազմաթիվ փառատոնների մրցանակակիր: Մահացել է իր բնակարանում ալկոհոլի մեծ չափաբաժնից: Մահվան պահին ալկոհոլի քանակությունը 5 անգամ գերազանցել է մեքենա վարելու թույլտվության սանդղակը:
• Հիթ Լեջեր
«Իսկ ես մտածում էի, որ իմ հումորները անհաջող էին»: Դերասան, ով հիացրել էր աշխարհին իր կերտած դերերով «Սև ասպետը» ֆիլմում: Ցավոք, նա մահացավ թմրանյութի չափից շատ օգտագործումից:
• Ջիմի Հենդրիքս
Հռչակվել է որպես մեկը մեծագույն էլեկտրոկիթառահարներից: Ինչպես նաև հայտնի է, որ նա շատ էր սիրում օգտագործել թմրանյութեր: 1970թ.-ի սեպտեմբերի 18-ին նա հեռացավ կյանքից հենց թմրանյութերի պատճառով:
• Ջիմ Մորիսոն
«The Doors» լեգենդար ռոք խմբի մենակատար: Մահացել է սրտի կաթվածից 27 տարեկան հասակում՝ հերոյինի մեծ չափաբաժնից:
• Էլվիս Փրեսլի
20-րդ դարի ամենահայտնի և մեծագույն երգիչներից մեկը, ով նույնպես մահացել է թմրանյութերից:
• Աննա Նիկոլ Սմիթ
«Playboy» ամսագրի մոդել և դերասանուհի: Նրան մահացած են գտել 2007թ.-ի փետրվարի 8-ին: Նա մահացել է թմրանյութի և ալկոհոլի չափազանց մեծ չափաբաժիններից:
• Բրիտանի Մերֆի
Ամերիկյան դերասանուհի, ով նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «8 մղոն», «Ընդհատված կյանք», «Սուշի աղջիկը» և այլն: Լոգարանում մահացած հայտնաբերվել է 2009 թ.-ի դեկտեմբերի 20-ին: Մահվան պատճառ է հանդիսացել թոքաբորբը, որը ուղեկցվել է թմրանյութերով թունավորումով:
• Մերիլին Մոնրո
Դերասանուհի, ով նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ», «Ոմանք սիրում են շատ ջերմ» և այլն: Կարծում են, որ նրա մահը եղել է ինքնասպանություն՝ թմրանյութերի մեծ չափաբաժին օգտագործելով: Համարում են, որ նրա ինքնասպանության պատճառը նրա հիվանդությունն էր և այն պրոբլեմները, որոնք հայտնվել էին նրա կյանքի ճանապարհին:
• Ռիվեր Ֆենիքս
Մեծագույն դերասան, որին շատ մեծ ապագա էր սպասվում: Նա խաղացել է «Մնա ինձ հետ», «Փոքրիկ Նիկիտան», «Այն, ինչ անվանում են սեր» ֆիլմերում: Նա մահացել է 23 տարեկան հասակում հերոյինի և կոկայինի մեծ չափաբաժիններից: