Նյու-Յորքում մահացել հայտնի լուսանկարիչ Բերտ Շտերնը: Նա եղել է Մերլին Մոնրոյի լեգենդար լուսանկարների հեղինակը: Այդ լուսանկարներն արվել են դերասանուհի մահից մի կես ամիս առաջ:
Իր գործի մեջ հմուտ լուսանկարիչը 83 տարեկան էր: Նրա մահվան մասին հայտնել է ընկերուհին ' ռեժիսոր Շաննա Լոմեյստերը:
Իր աշխատանքային գործունեության ընթացքում նա մեծ քանակությամբ լուսանկարներ է ստեղծել առաջատար ամսագրերի համար: 50 տարվա ընթացքում նա լուսանկարել է Սոֆի Լորենին, Օդրի Հեփբերնին, Էլիզաբեթ Թեյլորին, Մադոննային. Բրիջիտ Բարդոյին և Քայլի Մինոուգին:
Իր աշխատանքների մեջ կարևոր դեր ունեն հատկապես Մերլին Մոնրոյի լուսանկարները:
Դրանք արվել են 1962թ. Կալիֆորնիայի Բել-Էյր հյուրանոցում' դերասանուհու մահից կես ամիս առաջ:
Շտերնը իր ամբողջ կյանքի ընթացքում հավաքել էր 2,5 հազար լուսանկարներ' հայտնիների մասնակցությամբ: Հետագայում դրանք հրապարակվել են գրքի տեսքով: