Այսօր' հունիսի 28-ին, տեղի կունենա հայկական շախմատի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի հարսանիքը:

Հարսանիքի քավորը կլինի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Պսակադրության արարողությունը տեղի կունենա Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հարսանեկան խնջույքը ' «Օջախ» ռեստորանային համալիրում:

Հարսանիքից մեկ շաբաթ անց' հուլիսի 7-ին, զույգը կմեկնի Մալազիա՝ մեղրամիսը վայելելու:

Նշենք, որ 30-ամյա հայ շախմատիստի ընտրյալը Լիաննա Ավոյանն է:Նա սովորում է Գյուղատնտեսական ակադեմիայում: Նրանց նշանադրության արարողությունը տեղի էր ունեցել մայիսի 30-ին: