Իսկ դուք գիտե՞ք, որ "Կայծակը երբեք նույն տեղը երկու անգամ չի հարվածում" արտահայտությունը իրականությունից բավականին հեռու է։ Նախ, կայծակը պատահական չի հայտնվում, այլ որոշակի փաստերի ազդեցությամբ, և ավելի հաճախ նույն վայրերում։ Այս քարտեզի վրա կարելի է տեսնել, թե կայծակը որտեղ է առավել հաճախակի հարվածում։ Ռեկորդակիրը Կոնգոյում գտնվող մի փոքրիկ գյուղ է․ տարեկան 1 քառ/կմ-ին 158 հարված․
Երկրորդ, կայծակները բավականին հաճախ են հարվածում։ Այն բանից հետո, երբ հնարավոր եղավ արբանյակից հետևել կայծակին, կայծակի միջին քանակը գրանցվել է ինչպես վայրկյանում 44 (+/- 5) հարված։ Հարկավոր է նշել, որ միայն մոտավորապես դրանց 25%-ն է հարվածում հողին։
Եվ վերջապես, կայծակը, ինչպես ցանկացած էլեկտրական պարպում, գնում է ավելի փոքր դիմադրության ճանապարհով, իսկ դա նշանակում է, որ նմանատիպ պայմաններոում չի հապաղի հարվածել այնտեղ, որտեղ արդեն եղել է։