Կանայք, ում սպառնում է կրծքի քաղցկեղը, սակայն չեն ցանկանում դիմել կանխարգելիչ վիրահատության՝ Անջելինա Ջոլիի օրինակով, այժմ կարող են այլ կանխարգելիչ միջոց կիրառել: Բրիտանիան աշխարհի առաջին երկրներից է, որտեղ արգելվում էր տամոքսիֆեն և ռալոկսիֆեն դեղամիջոցների օգտագործումը այն դեպքում, երբ կանանց մոտ մեծ էր կրծքի ուռուցք ձեռք բերելու վտանգը. գրում է Tert.am-ը` հղում տալով Inopressa-ին` El Mundo պարբերականի հղումով:
Երկու դեղամիջոցներն էլ ներգործում են օրգանիզմում էստրոգեն հորմոնի մակարդակի վրա: Նախկինում դրանք դուրս էին գրվում բժիշկների կողմից, բայց միայն կրծքի քաղցկեղի հեռացումից հետո՝ կանխարգելելու կրկնման վտանգը:
Բրիտանիայում այժմ նախատեսվում է տամոքսիֆեն կամ ռալոկսիֆեն դեղամիջոցը նշանակել միայն 35-ից բարձր տարիքի կանանց կրծքի քաղցկեղի բարձր կամ չափավոր վտանգի առկայության պարագայում: