Իտալիայի ադրիատիկ Ռիվեյրայում պատրաստվում են «վարդագույն գիշերվան», որը ամառային Նոր տարվա ավանդական տոնակատրությունն է։
Ինչպես նշում է Tert.am-ը` հղում տալով Euromag-ին, տոնը կսկսվի հուլիսի 5-ին ու կտևի 3 օր։ Այն համարվում է ամառային գլխավոր տոնակատարությունը, որն իր մեջ ներառում է 300-ից ավելի տարարտեսակ միջոցառումներ։ Այս տարի դրանց կմասնակցի 2 մլն-ից ավելի մարդ՝ ամբողջովին վարդագույն հագած։
Տոնն անցկացվում է ամեն ամառ՝ սկսած 2005թ.։ Այս տարի դրա թեման ու կարգախոսն է ընտրվել «առեղծվածային» AnaNisiMasa բառը, որը հորինել է լեգենդար ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին «Ութուկես» ֆիլմի համար։