Մի խումբ բրիտանացի հնէաբաններ Մարոկկոյում անցկացված պեղումների ընթացքում հայտնաբերել են գլանաձև, քարացած մի արարած, որն ապրել է 520 մլն տարի առաջ։
Ինչպես նշում է Tert.am-ը` հղում տալով Yahoo! News-ին, տեսակը ստացել է Helicocystis moroccoensis անվանումը։ Լոնդոնի Բնության պատմության թանգարանի աշխատակից Էնդրյու Սմիթը նշել է, որ գտածոն ամենապարզագույն փշամորթն է, որը կարողացել է փոխել իր մարմնի ձևը՝ բարակից դառնալով ավելի հաստ։
Մասնագետները պարզել են, որ այն ապրել է հնագույն Գոնդվանա մայրցամաքի գոյության ժամանակ: