1. Կարի մեքենայի գյուտի հեղինակը ստեղծեց նաև կայծակաճարմանդը

Ժամանակակից կարի մեքենայի հայտնագործումից 6 տարի անց' 1851 թվականին, Էլիաս Հովը արտոնագրեց «ավտոմատ շարժական հագուստի փակիչը»: Երկաթյա կայծակաճարմանդը, որը մենք հիմա օգտագործում ենք, արտադրվել է 1918 թվականին, բայց չի օգտագործվել մինչև 30-ականները:

2.Առաջին գուլպաները ստեղծվել են, որպեսզի դրանք կրեն սանդալների հետ

3. Կիսավարտիքները և անդրավարտիքները ստեղծվել են ավելի քան 100 տարի առաջ

Էվերլաստը հորինել է տղամարդու առաջին լայն կիսավարտիքը 1925 թ.-ին: Եվ առաջին զույգը վաճառվել է Չիկագոյում 1935 թ.-ին:

4. Կոճակները օգտագործվում էին մեզանից դարեր առաջ, մինչև ինչ-որ մեկը մտածեց ստեղծել անցքեր նրանց համար

Առաջին ֆունկցիոնալ կոճակները հայտնվեցին Գերմանիայում 13-րդ դարում:

5. Ջինսը հորինել է Լևի Ստրաուսը 1873-ին

Ստրաուսի գործընկերը Հակոբ Դևիսն էր, ով հորինեց պղնձե կոճակներով աշխատանքային շալվարները:

6. Արևային ակնոցները ի սկզբանե նախատեսված էին սիֆիլիսով հիվանդ մարդկանց համար

Սիֆիլիսը մեծացնում է զգայունությունը լույսի հանդեպ: Այսպիսով 19-րդ դարի վերջին և 20-րդի սկզբին բժիշկները հիվանդներին մուգ ակնոցներ էին նշանակում:

7. Կրծկալի գյուտի հեղինակը օգնեց նաև կարիերա ստեղծել Ջեյմս Ջոյսին, Լոուրենսին և Հենրի Միլլերին

8. ԱՄՆ-ի զինվորներն են պատճառը, որ հիմա գոյություն ունեն կարճաթև շապիկները

ԱՄՆ ռազմական ուժերը սկսեցին արտադրել կարճաթև շապիկներ իսպանա-ամերիկյան պատերազմի ժամանակ' 1898թ.-ին: Երկրորդ համաշխարհայինից հետո վետերանները սկսեցին կրել դրանք որպես սովորական հագուստ: