Բարձր տեխնոլոգիաներն օգնության են եկել գինու սիրահարներին։ Անորակ արտադրանքը ճանաչելու համար գնորդին բավական է պարզապես լուսանկարել շշի պիտակը, գրում է Tert.am-ը՝ հղում տալով Russia Today-ին։
Սմարթֆոնի ծրագիրը կուղղորդի օգտատիրոջը գինին արտադրող ընկերության կայք և ցույց կտա այն ուղին, որով ըմպելիքը հայտնվել է խանութում։ Հավելվածը կզգուշացնի գնորդին, եթե նա ընտրել է կեղծված կամ կասկածելի ըմպելիք։
Շատ գինեգործական ընկերություններ անհանգստացած են կեղծիքների ծավալների աճով, որոնք մատակարարվում են խանութներ իրենց ապրանքանիշի անվան տակ։ Այդ հարցում առաջատար է Չինաստանը, նշել է Bordeaux Wine Council ընկերության ներկայացուցիչ Քրիստոֆ Շատոն։
Որոշ ընկերություններ իրենց շշերի վրա յուրահատուկ համարներ են գրում, որպեսզի գնորդը հեշտությամբ ստուգի արտադրանքը։ Այդ գործընթացը հեշտացնելու համար GS1 ընկերությունը թողարկել է սքանավորող հավելվածը։ Ֆրանսիական այդ կազմակերպության հաճախորդների թվում են խոշոր գինի արտադրողներ Բորդոյից, Barton & Guestier և Castel ընկերությունները։