Strategy Analytics կազմակերպությունն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ Հարավային Կորեան սմարթֆոնների օգտատերերի թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։ Ինչպես նշում է tert.am-ը՝ հղում տալով ИТАР-ТАСС գործակալությանը, այս երկրում սմարթֆոնների նկատմամբ ամենամեծ պահանջարկը կա, ինչը պայմանավորված է արագ գործող ինտերնետային ցանցերով։
Strategy Analytics-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Հարավային Կորեայում բջջային կապի օգտատերերի 67%-ն օգտագործում է սմարթֆոն։ Այս ցուցանիշն աշխարհում ամենաբարձրն է, իսկ ընդհանուր մոլորակի կտրվածքով բջջային կապի օգտատերերի միայն 14.8%-ն է սմարթֆոն օգտագործում։
Սակայն Strategy Analytics-ի մասնագետները կանխատեսում են, որ մինչև ընթացիկ տարվա ավարտը հարավկորեացի օգտատերերի 79.5%-ը կօգտվի սմարթֆոններից, իսկ մինչև 2017թ.՝ 88.9%-ը։