Այսօր աշխարհը զգում է միայնակության էպիդեմիա: Արևմտյան բոլոր երկրներում այսօր տեղի են ունենում շատ ավելի քիչ ամուսնություններ, քան հարյուր տարի առաջ, և կրկնակի քիչ, քան 25 տարի առաջ: Այնպիսի երկրներում, ինչպիսին է Ավստրալիան, չափահասների 28%-ը երբեք չի ամուսնացել:
Այն փաստը, որ և՛ տղամարդկանց, և՛ կանանց ամենից շատ գրավում են միմյանց զուտ ֆիզիկական գծերը, կարող է որևէ մեկին դուր չգալ, բայց մեզանից յուրաքանչյուրը կարող է բարելավել սեփական արտաքինը, գիտակից որոշում ընդունելով բարձրացնելու սեփական գրավչությունը հակառակ սեռի ներկայացուցիչների համար:
Նրանց համար, ովքեր նախընտրում են մնալ նախկինի պես, գոյություն ունի հանդիպում Ինտերնետում, սեքս հեռախոսով և ամուսնական գործակալությունները:
«New York Times»-ի լրահաղորդները (reporter) բացահայտել են, որ նման հաստատությունների տարեկան շրջանառությունը 2003թ. կազմել է 3 մլրդ դոլլար: Եվ քանի որ տղամարդկանց համար բավականին դժվար է հանդիպել պոտենցիալ զուգընկերուհիներին, ֆլիրտի սեմինարներին մասնակցում են ավելի ու ավելի շատ տղամարդիկ: