Նոր iPhone-ի տարածված լուսանկարները ցույց են տալիս, որ դա ճիշտ ներկայիս iPhone-ի նման է՝ փոքր էկրանով, հայտնում է Tert.am-ը՝ հղում տալով Business Insider-ին:
Ըստ աղբյուրի՝ վերջին մեկ ու կես տարում ասես անհայտից հայտնվեց Samsung-ը՝ կիսելու Apple-ի գերիշխանությունը սմարթֆոնների շուկայում: Samsung-ին դա հաջողվեց բոլոր տեսակի ու չափերի սմարթֆոնների ստեղծումով:
Մինչդեռ Apple-ը անցած աշնանից ի վեր մրցակցությունը չի «թարմացրել» նոր սմարթֆոնով: Եվ դա չի անի մինչև այս աշուն:
Սակայն տարածված լուսանկարները ցույց են տալիս, որ նորը ներկայիս iPhone-ի նման է:
Չնայած դրան աղբյուրը կանխատեսում է, որ iPhone 5s-ը (ինչպես պայմանականորեն անվանվում է նորույթը) լավ կվաճառվի, ինչպես iPhone 4S-ը, որը ռեկորդային քանակությամբ է վաճառվել: