Ամեն օր քնեք և զարթնեք նույն ժամին:
Նախաճաշեք, ճաշեք և ընթրեք նույն ժամին. ձեր օրգանիզմը շնորհակալ կլինի ձեզ դրա համար:
Քնեք առնվազն 8 ժամ:
Քնելուց առաջ զբոսանքի դուրս եկեք և մաքուր օդ շնչեք: Բացի այդ' քնելուց մեկ ժամ առաջ օդափոխեք սենյակը:
Օրական 1500 մլ-ից ոչ պակաս ջուր խմեք:
Աշխատեք ամեն օր ուտել միրգ, բանջարեղեն ու հատապտուղներ:
Գիշերը մի բաժակ կեֆիր խմեք:
Ոտքերը ցայեք սառը ջրով. դրանով կկոփեք ձեզ:
Օրական մեկ ժամից ավել մի նստեք համակարգչի դիմաց:
Բնական բաղադրատարրերով դեմքի դիմակներ արեք:
Լուսանկարեք ձեր ամառային բոլոր օրերը:
Վազեք առավոտյան:
Օղակ գնեք ու օրական գոնե 15 րոպե պտտեք այն:
Ժպտացեք:
Օրական 5 հատ նոր օտար բառ սովորեք:
Ամեն օր հավաքեք ձեր սենյակը, դեն նետեք անպետք իրերն ու ջրեք ձեր սիրելի բույսերը:
Մաքրեք ձեր դեմքը սառույցի կտորներով:
Հրաժարվեք արագ սնունդից:
Առավոտյան մարզանք արեք:
Մեդիտացիա արեք. պարզապես հանգստացեք, հաճելի երաժշտություն միացրեք, մի մտածեք ոչ մի բանի մասին:
Ամեն օր նոր ինչ-որ նոր բան սովորեք:
Կարդացեք: Գոնե օրական 10-15 էջ:
Օրական գոնե մի ժամ հատկացրեք ձեր ծնողներին: Օգնեք նրանց, զրուցեք, հարցրեք նրանց խնդիրների և անհանգստությունների մասին, խորհուրդներ հարցրեք:
Մարդկանց հաճելի խոսքեր ասեք:
Հրաժարվեք ոչ ցենզուրային արտահայտություններից և պարազիտ-բառերից: Մի խոսքով' հետևեք ձեր խոսքին:
Ամեն օր ինչ-որ փոքրիկ լավ բան արեք:
Հետևեք ձեզ. դեմքի դիմակներ արեք, այցելեք մերսման սրահներ:
Հրաժարվեք կոսմետիկայից: Կամ կոսմետիկայի տոննաներից: Գոնե ամռանը թույլ տվեք ձեր մաշկին ազատ շնչել:
Անգիր արեք ձեզ ոգեշնչող բանաստեղծություններ:
Ուղիղ քայլեք: Հետևեք ձեր քայլվածքին:
Հրաժարվեք հնարավոր վատ սովորություններից:
Աշխատեք գոնե մեկ ամսով բուսակեր դառնալ: Գուցե հավանեք…
Ձեր հաջողությունների օրագիր պահեք:
Գումար տնտեսեք:
Մտածեք միայն լավ բաների մասին. ամեն ինչ լավ կլինի: