Որոշ ճանապարհորդներ սիրում են արձակուրդներն անցկացնել այն երկրներում, որտեղ ամենաքիչ թվով մարդիկ են ապրում, գրում է tert.am-ը՝ հղում տալով Business Insider-ին և ներկայացնում է ամենաքիչ բնակեցված 25 երկրները:
1. Վատիկան
Բնակչությունը՝ 793
Վատիկան տարեկան այցելող 5 մլն զբոսաշրջիկներին գրավում է երկրի փոքրաթիվ բնակչությունն ու անշուշտ Վատիկանի թանգարանի համբավը: Այստեղ չկան բարեր և գիշերային ակումբներ, ամեն ինչ խաղաղ է, ինչ էլ ավելի հանգիստ է դարձնում ճամփորդությունը:
2. Նաուրու կղզի-պետություն
Բնակչությունը՝ 9945
Նաուրուի Հանրապետությունում բնակիչների 90 տոկոսը գործազուրկ է: Այստեղ կա մեկ հանընդհանուր գործատու՝ Phosphate Corporation-ը, որը զբաղվում է ֆոսֆատի արտահանմամբ, և բնակչության մեծամասնությունը ներգրավված է հանքավայրի աշխատանքներում:
3. Տուվալու
Բնակչությունը՝ 11264
Խաղաղօվկիանոսյան այս կղզին, որն ունի ընդամենը 26 քառ. կմ տարածք, կարող է ամբողջովին ջրի տակն անցնել, եթե օվկիանոսի մակարդակը երբևէ բարձրանա:
4. Պալաու
Բնակչությունը՝ 20 770
Այստեղ գեղեցիկ ու հետաքրքիր նկարներ ստանալուց բացի կարելի է զբաղվել ձկնորսությամբ, ջրային սպորտաձևերով կամ պարզապես հանգստանալ լողափին:
5. Սան Մարինո
Բնակչությունը՝ 32457
Այս քաղաք պետությունը աշխարհի ամենահարուստ և միաժամանակ հնագույն երկրներից մեկն է: Սան Մարինոյից հիանալի տեսարան է բացվում դեպի հարևան Իտալիա:
6. Մոնակո
Բնակչությունը՝ 36371
Մոնակոն աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրն է: Այն նաև աչքի է ընկնում իր թանկությամբ՝ այնքան, որ երկրի բնակիչներն իրենք հազվադեպ են ճամփորդում երկրի ներսում:
7. Լիխտեյնշտեյն
Բնակչությունը՝ 36476
Լիխտեյնշտեյնը պահպանողական երկիր է՝ միապետի ղեկավարությամբ: Սա Եվրոպայի վերջին երկիրն է, որտեղ 1984-ին կանայք քվեարկելու իրավունք են ձեռք բերել:
8. Սեյնթ Կիթս և Նեվիս
Բնակչությունը՝ 51970
9. Մարշալյան կղզիներ
Բնակչությունը՝ 55,548
10. Դոմինիկա
Բնակչությունը՝ 71,293
11. Անդորա
Բնակչությունը՝ 78115
12. Անտիգուա և Բարբուդա
Բնակչությունը՝ 86,295
13. Սեյշելյան կղզիներ
Բնակչությունը՝ 90,945
14. Սեյնթ Վինսենթ
Բնակչությունը՝ 100,892
15. Միկրոնեսիայի Դաշնային Նահանգ
Բնակչությունը՝ 101,823
16. Գրենադա
Բնակչությունը՝ 103,328
17. Տոնգա
Բնակչությունը՝ 103,981
18. Քիրիբաթի
Բնակչությունը՝ 104,573
19. Սանտա Լուսիա
Բնակչությունը՝ 166,526
20. Սաո Տոմե և Պրինսիպե
Բնակչությունը՝ 187,356
21. Սամոա
Բնակչությունը՝ 187,820
22. Վանուատու
Բնակչությունը՝ 258,213
23. Բարբադոս
Բնակչությունը՝ 274,200
24. Բելիզ
Բնակչությունը՝ 312,971
25. Իսլանդիա
Բնակչությունը՝ 320,060