Լուսանկարում նյութի հերոսը չէ
Մեծ Բրիտանիայի բնակիչ Փոլը (ազգանունը չի նշվում), ով յոթուկես տարի գործազուրկ է և ապրում է պետական նպաստի շնորհիվ, հրաժարվել է իրեն առաջարկված աշխատանքից, քանի որ պարտավոր է աշխատանքային ժամերին իր սանրվածքը փչացնող գլխարկ կրել։
Ինչպես նշում է Tert.am-ը` հղում տալով The Telegraph-ին, գործազուրկին հացթուխի աշխատանք է առաջարկվել, սակայն Փոլը նշել է, որ իր համար իր խնամված գանգուր մազերն ավելի կարևոր են, և նա չի ցանկանում փչացնել դրանց տեսքը գլխարկի պատճառով։ Բացի այդ, նա պատճառաբանել է, որ իր համար անչափ տհաճ կլինի գնորդներին «մադամ»-ով և «սըր»-ով դիմել։
«Գիտեք, իրականում ծույլ չեմ, սակայն երկար, գանգուր ու խնամված մազերս իմ հպարտությունն են, և ես չեմ պատրաստվում քողարկել դրանք ինչ որ գլխարկի տակ»,-ասել է Փոլը։