Նոր տեխնոլոգիան ենթադրում է դեղամիջոցի ներարկում երակի մեջ, որը փակում երակը: Դրա համար պետք է միայն տեղային անզգայացում կատարել, որից հետո հիվանդը կարող է միանգամից տուն գնալ: Ի տարբերություն լազերի, որը նույնպես հաճախ օգտագործվում է երակի փակման համար, նոր մեթոդը չի կիրառում ջերմային ազդեցության, հետևաբար և չի վնասում նյարդերն ու նաև ցավ չի պատճառում:
Վիրաբույժը փոքրիկ կտրվածք է կատարում հիվանդ երակի վերևը կամ ներքևը: Կտրվածքի մեջ դրվում է փոքրիկ շարժիչով բարակ կաթետր, և երբ այն միանում է, կաթետրը սկսում է արագ պտտվել' կատարելով րոպեում 3500 պտույտ: Դա հանգեցնում է երակի ներքին պատերի որոշակի վնասվածքների, ինչի արդյունքում դրանք «նստում են»:
Միջամտությունը տևում է 20 րոպե: Դրանից հետո հիվանդին անհրաժեշտ է 5 օր կրել բանդաժ, իսկ 2 շաբաթ' ձիգ զուգագուլպաներ: