Նոր Զելանդիայի Համիլթոն քաղաքում զավեշտալի դեպք է գրանցվել. հանցագործը, գողության վայրում մարդու կախված դի հայտնաբերելով, անձամբ է զանգահարել ոստիկանություն։
Ինչպես նշում է Tert.am-ը` հղում տալով The Telegraph-ին, հանցագործը, ներթափանցելով տուն, գիշերվա մթության մեջ դի է հայտնաբերել։ Նա այնպես է վախեցել, որ սկսել է բարձր բղավել ու դուրս է վազել տնից՝ արթնացնելով հարևաններին։
Այնուհետ նա գնացել է իր տուն ու ահազանգել ոստիկանություն։ Հետագայում պարզվել է, որ տանտերն ինքնասպանություն է կատարել։ Իրավապահները հայտնել են, որ, հաշվի առնելով հանգամանքները, 21-ամյա հանցագործի դեմ որևէ մեղադրանք չի առաջադրվի, սակայն նա խիստ նախազգուշացում կստանա։