Իսպանիայի Մալագա քաղաքում երիտասարդի վրա հանկարծակի ցուլ է հարձակվել. նա միայն մի քանի վայրկյան է ունեցել կատարվածը գիտակցելու համար, հայտնում է Tert.am-ը` հղում տալով newsru.com-ին, որն էլ վկայակոչել է Diario Sur-ին։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ցուլը վազում փողոցում և ինչպես են անցորդները փախչում նրանից։ Կենդանին մոտ 2 տարեկան է և կշռում է մոտավորապես 200 կգ։
Ցուլը նախ հարձակվում է մի մեքենայի վրա՝ փորձելով կոտրել դուռը, այնուհետ նկատում է կարմիր վերնաշապիկով երիտասարդին և վազում նրա ուղղությամբ։ Սակայն իսպանացին խուճապի չի մատնվում, անմիջապես բռնում է ցուլի պարանոցից և սեղմում գետնին։ Նրան օգնության են հասնում հարևանությամբ կանգնած մեքենաների վարորդները և կապում կենդանուն։ Ոչ ցուլը, ոչ երիտասարդը, ոչ էլ անցորդները չեն տուժել։
Ցուլը հայտնվել է ճանապարհին՝ իրեն տեղափոխող բեռնատարից փախչելուց հետո։