Չինաստանում ստեղծել են մոլորակի ամենաարագ գործող սուպերհամակարգիչը՝ «Տյանհե 2», հայտնում է Tert.am-ը` հղում տալով The Independent-ին՝ նշելով, որ այդ կերպ Չինաստանը խլել է փառքի դափնին ԱՄՆ-ից:

Չինականը գրեթե կրկնակի հզոր է ամերիկյան սուպերհամակարգչից:

«Տյանհե 2»-ը հեղինակել է Չինաստանի ազգային-ազատագրական բանակի Պաշտպանության գիտատեխնիկական համալսարանը:

Չինական սուպերհամակարգչի արտադրողականությունը 33,86 պետաֆլոպս է, ինչը հավասարազոր է վայրկյանում 33 860 հաշվումի:

Ի դեպ, «Տյանհե 2» թարգմանաբար նշանակում է «Ծիր կաթին» և ցույց է տալիս, որ ոլորտում Չինաստանի ծախսերը կտրուկ աճել են: