Դու ասացիր. «Սիրում եմ քեզ», իսկ նա՝ ո՞չ: Հիմա ի՞նչ ես անելու։
Մենք քեզ լիովին հասկանում ենք: Օգտագործիր այս աղյուսակը՝ հստակեցնելու հետագա քայլերդ։
Որքա՞ն ժամանակ է, որ հանդիպում եք։
Ա) Վեց ամսից էլ քիչ
Բ) Ավելի քան վեց ամիս
Որտե՞ղ ես արել խոստովանությունը։
Ա) Անկողնում, սեքսից հետո
Բ) Քո սիրելի բարում կամ ռեստորանում
Ի՞նչ պատասխանեց նա։
Ա) «Ես նույնպես, իսկապես թանկ ես ինձ համար»։
Բ) «Հը՜մ, շնորհակալ եմ»։
Ինչպե՞ս է նա իրեն պահել այս ընթացքում։
Ա) Մի փոքր խուսափողական
Բ) Սովորականի պես
Ասա այդ մասին ևս մեկ անգամ
Թվում է՝ նա հետ է քաշվում: Մեկ կամ մի քանի օր ժամանակ տուր նրան, հետո ասա. «Նախորդ օրը քեզ մի բան ասացի... անպայման չէ, որ պատասխանես ինձ նույն կերպ, սակայն ես շփոթված եմ. ո՞ւր ենք մենք հասել մեր հարաբերություններում»: Հետո արդեն կարող ես որոշել՝ արդյոք արժե նրան սպասել:
Ոչինչ մի՛ ասա... այս պահին
Հնարավոր է՝ այդ երեք բառերը չարտասանի, բայց քեզ սիրի նախկինի պես: Շարունակիր ձեր հարաբերությունները, սակայն եթե նա մեկ ամսվա ընթացքում չփոխադարձի նույն խոսքերը, հետևիր վերը նշված խորհրդին:
3 արտահայտություն, որոնք ստիպում են նրանց անկեղծանալ
Փորձագետների պնդմամբ՝ ոչինչ այնքան արագ չի ստիպում տղային լռել, որքան նրան ուղղակիորեն հարցնելը. «Ի՞նչ ես դու կարծում»: Փոխարենը՝ ոգևորիր նրան՝ օգտագործելով հետևյալ արտահայտությունները.
1. «Խոսիր ինձ հետ, երբ քեզ պատրաստ զգաս»:
Խուսափիր նրան ուղղակիորեն հարցնելուց, թե ինչն է նրան նյարդայնացրել: Այդպես նա ավելի կփակվի: Փոխարենը՝ հնարավորություն տուր նրան կիսվել քեզ հետ՝ առանց մեղադրելու, որ անտրամադիր է:
2. «Վստահ եմ' այսօրվա ժողովին բոլորին ջախջախել ես»:
Հաճոյախոսիր նրան, և նա ավելի հակված կլինի խոսելու մանրամասներից:
3. «Պետք է պատմեմ քեզ այս պատմությունը...»։
Երբ դու խոսում ես քո խնդիրներից, տղամարդիկ իրենք էլ են անկեղծանում, և պատճառը գիտական է. դա կոչվում է փոխազդեցության նորմ: Վերջինիս շնորհիվ նա բացահայտում է ավելի շատ մանրամասներ, քան սովորաբար:
Տղամարդկանց 65%-ը գերադասում է աշխատանք ունեցող կանանց
Տղամարդ- բուրգեր
Գաղտնիք չէ, որ տղամարդիկ մսակեր են: Փորձագետներն ասում են, որ միսն օգնում է նրանց մաչո զգալ: Ինչևէ, ամեն ինչ կարող է պատահել: Առաջարկում ենք պատրաստել այս «տղամարդ-բուրգերը», իսկ հետո ականատես լինել՝ ինչպես է նա փոխհատուցում արդեն մաչոյին բնորոշ հատկություններով:
Պատրաստման ընթացքը
Նախ՝ տապակիր միսը, ապա՝ վրան դիր երկու շերտ պանիր, փոքր-ինչ տապակած սոխի շրջանակներ, տապակած կարմիր պղպեղի շերտեր և մարինացված կծու բիբար: Եվ իհարկե չմոռանաս մատուցել հատուկ բուրգերի համար նախատեսված հացով:
Սեր առաջին հայացքից
Տղաները իրենց մեկնաբանություններն են թողել' ինչն է իրենց գրավում առաջին հայացքից: Որոշ պատասխաններ իսկապես ապշեցնող են:
«Նեղ ջինսե տաբատը և անթև տոպը»: Դավիթ
«Հագուստի միջից «փախչող» կուրծքը»: Նարեկ
«Ժպիտը և աչքերի կոնտակտը»: Գևորգ
«Գեղեցիկ պարանոցը. դա զինաթափում է»: Հայկ
«Ամբիցիոզությունը: Աղջիկը, ով կարող է շատ աշխատել և հպարտ լինել, չափազանց սեքսուալ է»: Արեն
«Այտերի փոսիկները»։ Վահե
«Երբ աղջիկը լիդեր է»։ Արման
«Մազերի «պոչիկը»: Ինձ թվում է՝ դա դպրոցական չարաճճիության դրսևորում է, որ դեռ պահպանվել է նրա մոտ»: Գոռ
«Յոգայի տաբատը»։ Մարկ
Սա այն չէ, ինչ թվում է
Կանանց դուր են գալիս խնամված տղամարդիկ, սակայն Թիմ Թեբոուի այս վերջին լուսանկարը, որ արվել է եղունգների հարդարման սրահում, ցնցեց մեզ: Ակնհայտ է՝ Ֆուտբոլի ազգային լիգայի աստղը եղունգերի «սպորտային» հարդարման է եկել. հավանաբար մարզվելու նոր միջոց է: Ի դեպ, այս «միջոցին» վերջերս դիմում են նաև սպորտային այլ աստղեր:
Նրա #1 ֆանտազիան
Ինչպես են տղամարդիկ ցանկանում անցկացնել երկար սպասված հանգստյան օրերը, ինչի մասին են երազում: Պարզվում է' սեքսի, սեքսի և կրկին սեքսի մասին:
Սեքս աստղերի տակ 44%
Էքսպրոմտ հենց խորովածի ժամանակ 25%
Սեքս լողավազանում 23%
Սեքս մեքենայի մեջ 8%