Մեր կյանքում գոյություն ունեցող նույնիսկ նվազագույն աղմուկը (հեռախոսազանգեր, մարդու ձայն), որոշակիորեն ազդում է սրտի աշխատանքի վրա: Այսպիսի եզրահանգման են եկել արևմտյան գիտնականները:
Հետազոտությանը մասնակցում էին 110 մեծահասակ կամավորներ, ում տրվել էր սրտի աշխատանքի 24-ժամյա վերահսկման համակարգեր: Պարզվել է, որ ձայնային բարձր ծանրաբեռնվածությունն ավելացնում է սրտի կծկման հաճախականությունը (ՍԿՀ), նույնիսկ եթե ձայները եղել են ցածր (65 դեցիբելից պակաս, ինչը համապատասխանում է սովորական խոսակցությանը կամ ծիծաղին):
Նորմալ հանգիստ վիճակում շնչելու /շունչ քաշելու/ ժամանակ ՍԿՀ ավելանում է. սա սրտի ռիթմի բնական փոփոխականությունն է: Բարձր ձայնային ծանրաբեռնվածության ժամանակ այս երևույթը չի դիտվում, ինչը, այսինքն, մեծացնում է միոկարդի ինֆարկտից մահանալու հնարավորությունը:
Բարձր ձայների բացասական ազդեցությունը հայտնի է շատ վաղուց, բայց կենցաղային աղմուկի հետ կապված ամեն ինչ այսքան հեշտ չէ, քանի որ այս կարգի գրգռիչների նկատմամբ ընկալունակությունը չափազանց անհատական է:
Տվյալ հետազոտության արդյունքները թույլ են տալիս անել որոշակի եզրակացություններ: Ըստ ամենայնի, աղմուկի ցածր մակարդակն ակտիվացնում է պարասիմպաթիկ նյարդային համակարգը, ինչը իջեցնում է ՍԿՀ-ն և թուլացնում անոթները: Իսկ ահա ձայնային ազդեցության բարձր աստիճանն ակտիվացնում է սիմպաթիկ նյարդային համակարգը, որն ունի հակառակ ներգործություն:
Վերջնական եզրակացություններ անելը դեռ վաղ է
Այս աշխատանքը արժեքավոր է այնքանով, որ օգնում է բացահայտել այն մեխանիզմների գաղտնիքները, որոնք ընկած են սրտի առողջության վրա աղմուկի ազդեցության հիմքում: Սա առաջին քայլն է դեպի գիտակցում, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ձայնը սրտանոթային համակարգի վրա, ինչ նշանակություն կարող է այն ունենալ քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց համար: