1971 թվականի այս օրը՝ հունիսի 17-ին, հայրենի Չանախչի գյուղի մոտակա ճանապարհին վթարի ենթարկվեց բանաստեղծ Պարույր Սևակի մեքենան: Մեքենայի մեջ էին գրողը, կինը և երկու որդիները: Սևակն ու կինը զոհվեցին:

Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս՝ Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։

1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարան նրա սիրո, կարոտի, մայրական եվ հայրենասիրական երգերի համար;

1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։

Սևակի մահվանից անցել է 42 տարի, սակայն դեռևս խորհրդավորություն կա գրողի մահվան հանագամանքների մեջ. շատերը չեն հավատում, որ դա պատահական վթար էր, սակայն այլ հստակ տարբերակ չեն կարողանում առաջարկել, քան այն, որ գորղին պարզապես սպանել են:

Ստորև Ձեզ ենք ներկայացնում Վազգեն Վեհափառի խոսքը՝ Պարույր Սևակի Հոգեհանգստի ժամանակ.