Իզրաելցի սուպերմոդել Բար Ռաֆայելին խիստ քննադատության է արժանացել պարտադիր ռազմական ծառայությունից խուսափելու համար:
Իզրաելական սահմանադրության համաձայն՝ տղամարդիկ պետք է ծառայեն բանակում երեք, իսկ կանայք՝ երկու տարի:
Բար Ռաֆեյելին, սակայն, օրենքով ծլկել է այս պարտավորությունից' ամուսնանալով ընտանիքի բարեկամի հետ: Այս փաստը կրկին անգամ մեծ աղմուկ է բարձրացրել, երբ սուպերմոդելը հայտնվել է ինտերնետ արշավներից մեկում, որտեղ ներկայացվում է իզրաելական բարձրագույն ռազմատեխնիկայի զարգացումը:
Պետական մարմինները գտնում են, որ Բարը չպետք է ներկայացնի երկիրը, քանի որ ծառայությունից խուսափելու վատ օրինակ է ծառայում երիտասարդ աղջիկների և տղաների համար: