Թատերագետ Լևոն Մութաֆյանի ֆեյսբուքյան գրառումը.
Ամենաթողությունն ու՜ր է հասել...
Ուրեմն, իրավունք չունես քո կարծիքն ասելու, ներկայացնելու քո մտորումները...
Քեզ կարող է զանգահարել տարրական դաստիարակությունից զուրկ, հղփացած մի տիկին, որը քո դստեր հասակակիցն է գուցե ու առանց թույլ տալու, որ ինքդ էլ մի բան խոսես՝ ահաբեկել, գոռալ, վախեցնել... Ավելին, հայտարարել, որ բոլորը դատարկախոս են, իսկ ինքն ազգի փրկիչն է, 60-70 աշխատատեղ է ստեղծել, իրեն պիտի երկրպագեն... Այդ երբվանի՞ց բուհը մի կերպ ավարտած, ողջ կուրսի ծաղրուծանակի առարկա հանդիսացած Դիանա Գրիգորյանը, ում իր հարազատ համակուրսեցիները հիշում են հեգնանքով՝ պատմելով ոտքից-գլուխ անգրագետ պատասխանները քննությունների ժամանակ, իրավունք ստացավ այսչափ լկտիաբար վիրավորել մարդկանց, այսչափ անազնիվ կեցվածքով հոխորտալ բոլորին... Ո՞վ է այս ամենաթողության հեղինակը, ո՞վ է իրավունք տվել ամեն մի կիսատ-պռատության ոչ միայն Հայաստանը հետ մղել հարյուրավոր մղոններով, մարդկանց մատուցել էժանագին-էժանաճաշակ ,,մշակույթ,, , այլև սրեր ճոճել նրանց դեմ, ովքեր արվեստում իր քաշից էլ ավելի վաստակ ունեն...
Շարունակությունը՝ այստեղ: