Ալինա Կաբաևան առաջին անգամ մեկնաբանել է իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև գաղտնի սիրավեպի մասին լուրերը:
Նախագահ Պուտինի ամուսնալուծության լուրը սենսացիա առաջացրեց ոչ միայն ռուսական մամուլում, այլ նաև արևմուտքում: Օտարերկրյա որոշ լրատվամիջոցներ և ամսագրեր անմիջապես հիշեցին Պուտինի սիրավեպը' հայտնի մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի հետ: Ռուսական տեղեկատվական գործակալություններից մեկի խնդրանքով Ալինան վերջապես մեկնաբանություն արեց.
«Ինձ ձանձրացրել են այս խոսակցությունները: Ի վերջո սա իմ անձնական կյանքն է, ուր պետք չէ ներխուժել: Դուք ակնարկում եք իմ և Վլադիմիր Պուտինի հնարավոր հարաբերությունների՞ն: Իսկ դուք ունե՞ք որևէ ապացույց: Ոչ: Հետևաբար եկեք փակենք այս նյութը: Եթե անգամ մեր մեջ գոյություն ունեն հարաբերություններ, ապա այդ մասին կիմանան միայն մեր սերունդները' 50 տարի անց»: