Այսօր ժամը 17:00-ին, ժողովրդական դիվանագիտության առաքելության "Բոլորը ուղևորվում են Երևան" ծրագրի շրջանակներում , Նկարիչների միությունում տեղի կունենա էստոնացի հայտնի գեղանկարիչ՝ Սիիմ_Տանել Աննուսի անհատական ցուցահանդեսի բացումը: Ներկայացվելու են նկարչի 36 գեղանկարչական աշխատանքներ:
Սիիմ_Տանել Աննուսը ծնվել է 1960 Էստոնիայում, Թալին: Նկարել սկսել է 1974 թ - ին Էստոնացի նկարիչ՝ Տոնիս Վինտի մասնավոր ստուդիայում (1978-1984 ): Սովորել է արվեստի պատմություն Տարտուի համալսարանում: Մոտ 60 անհատական ցուցահանդեսներ են կազմակերպվել Եվրոպայում, Ամերիկայում եւ Ասիայում: 1997 թ. ներկայացրել է Էստոնիան Վենետիկի 47-րդ միջազգային բիենալեում:
Վարպետի աշխատանքները ներկայացված են տարբեր պետությունների արվեստի թանգարաններում՝ Էստոնիայի եւ Ֆինլանդիայի, ինչպես նաեւ Քյոլնի Լյուդվիգյան թանգարանում (Գերմանիա) եւ Ժան Ուորհիզ Զիմերլի թանգարանում ( ԱՄՆ ): Նրա ստեղծագործություններից շատերը գտնվում են աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում:
Հասցեն՝
Երևան, Հայաստան, Նկարիչների միության, Աբովյան 16, 3 - րդ հարկ
Հեռ: +37410 56 47 24