Սաֆարի տուրեր կազմակերպող բազմաթիվ էքսկուրսավարներ տարիներով կարող են չհանդիպել նման տեսարանի՝ կատաղի պայքար ընձառյուծների միջև, գրում է tert.am-ը՝ հղում տալով Business Insider-ին:

Հարավային Աֆրիկայում սաֆարի տուրի ժամանակ նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես է մայր ընձառյուծը փրկում իր ձագին արու ընձառյուծի հարձակումից: Վերջինս գաղտագողի մոտեցել էր ծառի վրա թաքնված ձագուկին և հարձակվել նրա վրա: Սակայն մայր ընձառյուծը ջանք չխնայելով հասնում է գիշատչի հետևից և փրկում իր ձագուկին:

Տեսանյութը՝ այստեղ: