Ինժեներների այս հնարամիտ քայլը թույլ կտա մաքուր պահել մեքենայի տեսախցիկի ապակին, որը ապահովում է մի շարք կարևորագույն օժանդակ համակարգերի աշխատանքը: «Լվացվելու» ունակ տեսախցիկով թողարկված առաջին մոդելը Nissan Note կոմպակտ հետչբեկն է, գրում է tert.am-ը՝ հղում տալով auto.vesti.ru-ին:

Nissan Note-ի հետին համարանիշի մոտ տեղադրված տեսախցիկը մասնավորապես վերահսկում է հարևան շարքերի և չափման գծերի գոտիները, որպեսզի անուշադիր վարորդը հանկարծակի չխախտի այդ գիծը և չբախվի հարևան շարքում ընթացող մեքենային: Այս համակարգի արդյունավետությունը կարող է զգալիորեն նվազել, եթե տեսապակին ծածկվի մեծ քանակությամբ փոշով կամ կեղտով, ինչից խուսափելու համար էլ ընկերության ինժեներները կատարելագործում են այս հանգույցը:

Փոքրիկ կոմպրեսորի օգնությամբ տեսապակու վրա կուտակված չոր փոշին կմաքրվի օդի շիթով, իսկ կեղտը՝ ջրի շիթով: Տեսապակին մաքուր պահելու համակարգը միանում է ավտոմատ կերպով՝ առանց վարորդի միջամտության: