Ամերիկյան հանրահայտ Microsoft ընկերությունը, հետևելով Facebook-ի օրինակին, հրապարակել է օգտատերերի անձանական տվյալների վերաբերյալ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ուղարկած դիմումները։ Ինչպես նշում է tert.am-ը՝ հղում տալով BBC-ին, միայն անցած 6 ամսվա ընթացքում ընկերությունը ստացել է նման 6-ից 7 հազար դիմում։ Հարկ է նաև նշել, որ այդ դիմումներն ընդհանուր առմամբ վերաբերել են մոտ 32 հազար հաշվի (account):

Ավելի վաղ աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի տնօրինությունը հայտնել է, որ նույն ժամանակահատվածում հետախուզական ծառայություններից 9-10 հազար դիմում է ստացել, որոնք վերաբերել են 18-19 հազար հաշվի։

Անցած շաբաթ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը մամուլին հայտնել է, որ ամերիկյան հետախուզական ծառայությունները ուղիղ մուտք ունեն դեպի խոշորագույն ինտերնետ ընկերությունների սերվերնeրն ու օգտատերերի հաշիվները։

Այդ ընկերությունների թվում են Facebook-ը, Google-ը, Yahoo-ն, Apple-ն ու Microsoft-ը,որոնք, սակայն, հերքել են այս տեղեկությունը։