Ջորջիայի Համալսարանի մասնագետները ծխելը թողնել ցանկացողներին խորհուրդ են տալիս իրենց մոտ լիմոնադ պահել։ Սակայն ոչ թե խմելու, այլ բերանը ողողելու համար։ Այսինքն, այդ միջոցով հարկավոր է արյան մեջ շաքարի քանակը մի քիչ բարձրացնել, քանի որ ընդունված է կարծել, որ շաքարը նույնիսկ լեզվի վրա ընկնելով, կենտրոնացնում է ուշադրությունը և էներգիա է հաղորդում։ Իսկ դա օգնում է ուշադրությունը շեղել և մեծացնել ինքնավերահսկողությունը։ Գոնե, ժամանակավորապես, ասում են գիտնականները։
Պրոֆեսսոր Լեոնարդ Մարտինը կարծում է, որ "շաքարը խթանում է լեզվի վրա գտնվող ածխաթթուների պարզ սենսորները՝ ուղարկում է ուղեղի մոտիվացիայի կենտրոնի տվյալները, բարձրացնելով ուշադրությունը և զսպելու ունակությունը"։ Շաքարն արգելակում է ամենապարզ որոշումներ կայացնելու ավտոմատ ռեակցիան, ստիպելով ուշադրությունը կենտրոնացնել ավելի բարդերի վրա։ Իսկ հայտնի է, որ առկա երկու առաջադրանքներից միշտ առաջինն ավելի շատ էներգիա է խլում։ Շաքարը ուժ կտա իրագործելու բոլոր խնդիրները, ներառյալ սիգարետից հրաժարվելը։
Տարօրինակ է, որ գիտնականները կանգ են առել հենց գազավորված ըմպելիքի վրա։ Իսկ ինչու՞ չօգտագործել պաչզապես շաքար։