Անգելինա Գասպարյանի ձայնասկավառակի և տեսասկավառակի շնորհանդեսի մասին esyes.am արդեն պատմել է իր ընթերցողներին' առաջարկելով նաև մասնակցել վիկտորինային և ձեռք բերել փոքրիկ երգչուհու «My name is Angel» ալբոմը:

Խաղարկությանը մասնակցած մի քանի տասնյակ մասնակիցներից պատահականության սկզբունքով ընտրվել են հինգը:
Esyes.am-ը շնորհավորում է Մարինե Սարգսյանին, Սոսե Մարտիրոսյանին, Գոհար Սարգսյանին, Ջուլի Անդրեասյանին, Արփի Աղասյանին՝ Անգելինայի առաջին ձայնասկավառակը շահելու կապակցությամբ, իսկ մյուս մասնակիցներին շնորհակալություն հայտնում ակտիվության համար: