Ճապոնիայում կյանքի 117-րդ տարում մահացել է երկրագնդի ամենածեր բնակիչ Ձիրոեմոն Կիմուրան. հայտնում է Կիոդո գործակալությունը:

Կիմուրան անցյալ տարվա վերջին 2 անգամ հայտնվել էր հիվանդանոցում վատ ինքնազգացողության պատճառով:

Ապրիլի 19-ին լրացել էր նրա 116 տարին: Նա ծնվել էր 1897-ին: Տղամարդը ունի 7 զավակ, 14 թոռ, 25 ծոռ և 23 կոռ: