Գերմանական Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի բանկերից մեկի (անվանումը չի նշվում) աշխատակիցը թյուրիմացության մեջ է ընկել աշխատավայրում քնելու պատճառով, գրում է tert.am-ը՝ հղում տալով Лента-ին։

Տղամարդն անհրաժեշտ 64,2 եվրոյի փոխարեն ինչ-որ հաշվի վրա է փոխանցել 222 մլն եվրոյից ավելի գումար։ Ձեռքերը համակարգչի ստեղնաշարին դրած՝ աշխատողը քնով է ընկել, և այդ ամբողջ ընթացքում մատը սեղմած պահել 2 թվի վրա։ Արդյունքում հաշվի վրա է փոխանցվել 222222222,22 եվրո։ Սակայն թյուրիմացությունը շուտով հայտնաբերվել ու շտկվել է։

Միջադեպի հետևանքով աշխատանքից հեռացվել է 48-ամյա մի կին, ում պարտականությունների մեջ էր մտնում տվյալ տղամարդու աշխատանքին հետևելը։ Իսկ թե ինչպիսին է եղել քնած աշխատակցի հետագա ճակատագիրը, հայտնի չէ։