2012-ին Երկիր մոլորակը 31,6 գիգատոննա ածխաթթու գազ է արտանետել մթնոլորտ, ահազանգում է tert.am-ը՝ հղում տալով Business Insider-ին որն էլ նշում է, որ դա ռեկորդային քանակություն է:
2011-ի համեմատ այդ ցուցանիշը աճել է՝ 1,4 տոկոսով:
Արտանետումների քանակով առաջատարը Չինաստանն է, չնայած նախորդ տարիների համեմատ նվազում ունի: Չինաստանին հաջորդում են զարգացող երկրները՝ Հնդկաստանը, Մերձավոր Արևելքի երկրները, նաև՝ Ճապոնիան:
ԱՄՆ-ում նման արտանետումների քանակը կրճատվել է շնորհիվ ածխից գազ անցման: Նվազում կա նաև ԵՄ-ի երկրներում:
Եթե մոլորակը պահպանի 1,4 տոկոսի ցուցանիշը, ապա ջերմաստիճանը նույնպես կաճի՝ 3,6 ցելսիուսով: